Ադրբեջանական կողմից կրակ են բացել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում գտնվող նախկին գյուղապետի անասնագոմի և դպրոցի ուղղությամբ: Այս մասին հայտնում է NEWS.am-ը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին:
Տեղեկությունը տրամադրել է Բարեկամավան գյուղի գյուղապետ Գագիկ Աբազյանը և հավելել է, որ կրակոցների հետևանքով անասնագոմոմում հրդեհ է բռնկվել, որը տեղի ուժերով հնարավոր է եղել հանգցնել: Կրակահերթ է արձակվել նաև գյուղի դպրոցի ուղղությամբ:
«Թեև դպրոցում դասեր են ընթանալիս եղել, բայց, բարեբախատաբար, ուսուցիչներն ու աշակերտները արագ են կողմնորոշվել և կարողացել են պաշտպանվել կրակահերթից: Փառք Աստծո երկու դեպքով էլ վիրավորներ չկան: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, դրանից հետո դեռ կրակոցներ չեն եղել»,- ասել է գյուղապետը: