Նոյեմբերի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:
Մի քանի մարզերում՝ Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, գիշերը ջերմաստիճանը կիջնի մինչև -6: Ցերեկը Հայաստանի տարածքում միջին ջերմաստիճանը լինելու է +14-ից +18 աստիճան, Արմավիրի մարզում հասնելու է +20-ի:
Երևանում նույնպես առանց տեղումների եղանակ է սպասվում, օդի ջերմաստիճանը գիշերվա ժամերին կլինի +3-+5, ցերեկը՝ +16-+18: