«Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի հաղորդման հիման վրա hատուկ քննչական ծառայությունում քրեական օրենսգրքի 309-րդ (պաշտոնական լիազորություններն անցնելը) և 266-րդ (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) հոդվածներով քրեական գործ է հարուցվել:
ՀՔԾ-ի պաշտոնական կայքը նշում է, որ ՀՀ ոստիկանությունում աշխատելու ընթացքում Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի նախկին պետը (անունը չի նշվում) 2010 թվականի օգոստոսին իր աշխատասենյակի մետաղյա պահարանից երեք տարբեր օրերի ցերեկային ժամերին իրեն հանձնելու միջոցով ապօրինի իրացրել է յուրաքանչյուր անգամ մոտ մեկից երկու գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Համաձայն քրեական գործի նյութերի՝ նրա նպատակն է եղել «թմրամոլներին հյուրասիրել, նրանց շրջանում վստահություն ձեռք բերել և թմրավաճառների վերաբերյալ հետագայում տեղեկություններ ստանալ»:
Կատարվում է նախաքննություն: