Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Յուքոմ» ընկերությանը տրամադրվել է շարժական ինտերնետ կապի թույլտվություն:
Ընկերության հաղորդագրության համաձայն, «Յուքոմ»-ը թույլատրություն է ստացել օգտագործելու է 801-811ՄՀց/842-852ՄՀց, հաղորդման (ընդունման) ռադիոհաճախականությունների հատվածը, որի միջոցով ընկերությունը մեկ տարվա ընթացքում ապահովելու է Երևան քաղաքում և հարակից հիմնական համայնքներում լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ, իսկ երկու տարվա ընթացքում ապահովելու է Հայաստանի միջպետական մայրուղիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի առնվազն 80 տոկոսում լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթը:
Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը պատկանում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: