հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Արագաչափեր տեղադրող ընկերությունն արդեն հետ է վերադարձրել ներդրված 9 մլն եվրոն

Արագաչափեր տեղադրող ընկերությունն արդեն հետ է վերադարձրել ներդրված 9 մլն եվրոն

Այս տարվա 9 ամսվա ընթացքում արագաչափերի և տեսախցիկների ֆիքսած ծածտումների հիմա վրա քաղաքացիներից 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամի տուգանք է գանձվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Արագաչափերի և տեսանկարահանող սարքերի տեղադրմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունն արդեն վերադարձրել է իր ներդրած 9 միլիոն 849 հազար եվրոյի գումարը: Թերթը նշում է, որ Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ է փոխանցվել գանձնված գումարների 30 տոկոսը, իսկ մնացած 70 տոկոսը փոխանցվել է «Սեքյուրիթի դրիմ»-ին:

Մեկ տարվա կտրվածքով այս սարքերը մոտ 6 մլրդ դրամի եկամուտ կապահովեն, որից ընդամենը 1.8 մլրդ-ն կգնա ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ, իսկ մնացած 4.2 մլրդ դրամը կմտնի բիզնեսի սեփականատիրոջ գրպանը։

««Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որը պայմանագրային պարտավորություն է ստանձնել մինչև 2017թ. մոտ 9 մլն 849 հազար եվրոյի ներդրում իրականացնել, 25 տարվա պայմանագիր է կնքել, և ստացված տուգանքների 70%-ն ինքն է վերցնում իր ներդրած գումարը հետ ստանալու նպատակով։ Պարզագույն թվաբանությունը, սակայն, ցույց է տալիս, որ հիշյալ 9 մլն 849 հազար եվրոն մեկ տարվա ընթացքում արդեն հատուցվել է, իսկ գալիք տարվանից էլ ընկերությունը տարեկան առնվազն 6-7 մլն եվրո եկամուտ կստանա՝ դրա դիմաց իրականացնելով 0 դրամի ներդրում», – նշում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում