Home / Հայաստան / ԱԳԼՃԿ-ները փակվում են գազաբաշխիչ աշտարակների բացակայության պատճառով

ԱԳԼՃԿ-ները փակվում են գազաբաշխիչ աշտարակների բացակայության պատճառով

Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչության հրահանգով դադարեցվել է 11 ԱԳԼՃԿ-ների (գազալցակայանները) գործունեությունը՝ գազաբաշխիչ աշտարակների բացակայության պատճառով։ Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը

Տեսչության պետ Լևոն Խալիկյանը հայտնել է, որ առաջիկայում ևս 11 ԱԳԼՃԿ-ներ կփակվեն։ Հայաստանում, ընդհանուր առմամբ, 303 ԱԳԼՃԿ կա, որոնցից ընդամենը 34-ը չէին տեղադրել կայաններ:

Ըստ Խալիկյանի՝ այս ամսվա սկզբին սկսված ուսումնասիրության ընթացքում 8-ը տեղադրել են աշտարակներ, մնացածը ենթակա են փակման։ Տեսչության պետը տեղեկացրել է, որ գազաբաշխիչ աշտարակներ տեղադրելու դեպքում կրկին թույլատրվում է ԱԳԼՃԿ-ների գործունեությունը։ Թերթը նշում է, թե Խալիկյանը նկատել է, որ ՀՀ իշխանության վերնախավի հետ առնչություն ունեցող բոլոր գազալցակայաններն առաջիններից էին, որ տեդադրել են նշված աշտարակները:

Մանրամասները՝ պարբերականի այսօրվա համարում