Home / Հայաստան / Ազգայնականները պահանջել են փակել Թբիլիսիում թուրքական և իրանական ռեստորանները (ՖՈՏՈ)

Ազգայնականները պահանջել են փակել Թբիլիսիում թուրքական և իրանական ռեստորանները (ՖՈՏՈ)

Թբիլիսիում նոյեմբերի լույս 11-ի գիշերը ակցիա է անցկացվել, որի մասնակիցները պահանջում էին փակել Վրաստանի մայրաքաղաքում տեղակայված իրանական ու թուրքական բարերն ու ռեստորանները: Ակցիան կազմակերպվել էր Facebook սոցցանցում բացված խմբի կողմից. այնուհետև նրանց են միացել «Ազգային ճակատ» և «Վրաստանի ազգային-ազատագրական շարժում» կազմակերպությունների ներկայացուցիչները, հայտնում է Newsgeorgia.ru-ն:

Ցուցարարներն իրենց պահանջը բացատրել են նրանով, որ Վրաստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել իրանական ու թուրքական ռեստորաններ՝ ոտնահարելով իրենց իրավունքները էթնիկ հողի վրա:

Ցուցարարները նախ հավաքվել էին Թբիլիսիի կենտրոնում տեղակայված «Ռեդիսոն Իվերիա» հյուրանոցի մոտ՝ վանկարկելով «Վրաստանը վրացիների համար», այնուհետև երթ կազմակերպել դեպի մոտակայքում գտնվող «Kara Deniz» թուրքական ռեստորան՝ փորձելով ներս մտնել: Շուրջ 50 ցուցարարների մուտքը արգելափակել է ոստիկանությունը: Ակցիայի մասնակիցները իրավապահների հետ չեն բախվել՝ սահմանափակվելով ներգաղթածների հասցեին հնչեցված կարգախոսներով ու թռուցիկներ այրելով:

 1415864_3627133213225_1834024438_n

1421559_3627133133223_1912263762_n

«Վրացի կանանց թույլ են տալիս մտնել թուրքական ու իրանական ռեստորաններ, իսկ տղամարդկանց՝ ոչ: Նման վայրերը հիմնականում վերածվում են հասարակաց տների: Վրացի տղամարդկանց ներս չթողնելն ավելի մեծ հանցագործություն է, քան մարմնավաճառությունը, որն օրինականացվել է բազմաթից երկրներում: Երևում է՝ Թբիլիսիում դրա վերաբերյալ ինչ-որ պայմանավորվածություններ կան: Եթե տղամարդը ցանկանում է ներս մտնել, նրան ասում՝ «դու վրացի ես, չես մտնի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Վրաստանի ազգային-ազատագրական շարժման» առաջնորդներից մեկը՝ Իրակլի Ծերեթելին:

1421565_3627132973219_1660407151_n 

«Մենք պահանջում ենք, որպեսզի այդ խնդիրը լուծվի օրենքի շրջանակներում: Վրացին պետք է Վրաստանի տարածքում ամենուր մուտքի իրավունք ունենա: Եթե հարցն այդպես չլուծվի, մենք բոլոր հպարտ մարդկանց դուրս կբերենք տներից ու ջարդուփշուր կանենք Թբիլիսիում ամեն թուրքականն ու իրանականը: Այդպիսի բան Վրաստանի օկուպացված տարածքներում չեն արել անգամ ռուսաստանցի օկուպանտները»,- նշել է Ծերեթելին:

Ինչպես հայտարարել են ակցիայի կազմակերպիչները, Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվելու են:

1421607_3627133053221_127309329_n

1421637_3627132933218_1335835940_n

1454347_3627133093222_1290817724_n

1465064_3627133013220_1656836290_n