հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Արագաչափեր տեղադրող ընկերությունը Սերժ Սարգսյանի եղբորը չի պատկանում, պնդում է նախարարը

Արագաչափեր տեղադրող ընկերությունը Սերժ Սարգսյանի եղբորը չի պատկանում, պնդում է նախարարը

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Սիքյուրիթի Դրիմ» ընկերության հարցը՝ հիշեցնելով, որ, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, այն պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին: 

«Տեղեկություններ կան, որ «Սիքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որը արագաչափեր, տեսախցիկներ է դնում, որը, համաձայն մամուլի հրապարակումների, պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը կամ ընտանիքին, 4.2 մլդ դրամի հասույթ է ապահովում: Ստացվում է մի իրավիճակ, երբ պետությունն իր բացառիկ իրավունքը տվել է, բայց գումարները չեն մտնում պետական բյուջե: Բա ո՞ւր են մտնում: Սա անթույլատրելի է», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով հարցին՝ ֆինանասների նախարար Դավիթ Սարգսյանն ասել է, որ մամուլում շատ բան է գրվում, որոնց մեծ մասը չի համապատասխանում իրականությանը, ինչպես «Սիքյուրիթի Դրիմ» ընկերության պարագայում: