Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը տեղի կունենա Վիեննայում կամ Ցյուրիխում՝ նոյեմբերի 19-ին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Հանդիպումից սպասումները մեծ չեն, ըստ փորձագետների՝ այն հանդիպում է հանդիպման համար։ Ամերիկյան կողմը ցանկանում է արձանագրել, որ բանակցային գործընթացը փակուղում չէ, այն իրենց վերահսկողության տակ է, միաժամանակ փորձում է զսպել Ռուսաստանի՝ Ղարաբաղի նկատմամբ օս-աբխազական սցենար կիրառելու հնարավորությունը», – նշում է «Հրապարակ»-ը:
Թերթի տեղեկություններով՝ հայկական կողմը սպասվող հանդիպման ժամանակ պնդելու է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեզը։
«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ դեռ Քոչարյանի օրոք Ղարաբաղը դուրս էր մղվել բանակցային գործընթացից։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում