Միջազգային փորձագետները եկել են այն եզրակացության, որ փոքր համալսարանները չունեն բավարար ենթակառուցվածքներ, և անհրդաժեշտ է խոշորացումներ իրականացնել: Այս մասին այսօր ԱԺ-ում, անդրադառնալով Վանաձորում անցկացվող ցույցին, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ուսանողները չեն զրկվելու ուսումը շարունակելու հնարավորությունից: Կուսումնասիրենք՝ ինչն է նրանց դժգոհության պատճառը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հարցը բարձրացրած պատգամավոր Էդմոնդ Մարուքյանի դիտարկմանը, թե Վանաձորում այս հարցով հանրային լսումներ չեն անցկացվել, վարչապետը պատասխանել է, թե քննարկումներ եղել են, սակայն այժմ ևս ինքը կհանձնարարի Կրթության և գիտության նախարարին, որպեսզի հանրային լսումներ անցկացվեն, որոնց կմասնակցեն և ուսանոսղները, և Վանաձորից մեծամասնականով ընտրված պատգամավորը: