ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ խմբակցություներն առաջարկում են կենսաթոշակային պարտադիր վճարների վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Արտահերթ նիստ անցկացնելու համար այսօր նշված խմբակցությունները անցկացնում են ստորագրահավաք՝ նիստը վաղը՝ 18.30-ին գումարելու համար:
Խմբակցություններն առաջարկում են հետաձգել պարտադիր կուտակային բաղադրիչը գործարկումը մեկ տարով: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ որոշում կա այդ ծրագրի մեկնարկը տալ 2014թվականի հունվարից: