2012 թվականին Աբովյան փողոցում հսկայական ծառերի տապալումից և շինաշխատանքներից հետո երևանցիների բողոքին ի պատասխան՝ Տարոն Մարգարյանը ավագանու նիստում հայտարարել էր․ «Այնտես հանրային զուգարան է կառուցվում, վահանակ դրեք, որպեսզի քաղաքացիները իմանան»։
Ինչպես այսօր տարածած հայտարարության մեջ նշում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, մեկ տարի անց Աբովյան փողոցում հայտնված բետոնապատ կառույցի վրա հայտնվել է «Պիցերիա» ցուցանակը։
«Փաստորեն, Տարոն Մարգարյանը նորից սուտ է խոսել կամ էլ նա չի կարողանում վերահսկել քաղաքաշինական գործողությունները։ Հայտարարում ենք, որ Աբովյան փողոցի ճեմուղին պետք է ազատագրվի աջ ու ձախ կողմում հայտվող ուռուցքներից՝ իսկ պաշտոնյաների պատասխանատվությունը վաղեմության ժամկետ չունի», – նշում են հայտարարության հեղինակները։
Լուսանկարը՝ Վաղարշ Ղահրամանյանի