Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ է արել համարձակ լինել ու ստեղծագործական մոտեցում ցուցաբերել: Այս մասին նշվում է Պետդեպի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի վերջին նախատեսված հանդիպումը իրադարձությունների դրական զարգացման մասին է վկայում:
«Կարգավորման ուղղությամբ համապարփակ բանակցություններ սկսելը նրանց ուժերի սահմաններում է, և մենք նրանց կոչ ենք անում համարձակ ու ստեղծագործ լինել»,- հայտարարել է Նուլանդը՝ ելույթ ունենալով Ատլանտյան Խորհրդի հետազոտական կենտրոնում:
Պատասխանելով հակամարտության կարգավորման հարցում համաշխարհային գերտերությունների ներգրավված լինելու մասին հարցին՝ Վիկտորիա Նուլանդը նշել է, որ եթե Երևանն ու Բաքուն կամք ու ձգտում ունենան, ոչ մի հզոր հարևան նրանց չի կարողանա կանգնեցնել: