«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հրապարակավ սպառնացել էր, թե դատի է տալու «Ժողովուրդ» օրաթերթին ոչ հավաստի տեղեկություն տարածելու համար։ Պատճառն այն էր, որ թերթը գրել էր, թե հոկտեմբերի 31-ին «Միկա ցեմենտ»–ի աշխատակից Արմեն Ռաֆայելյան) գնացել էր գործարան և պահանջել իր մի քանի ամսվա չստացած աշխատավարձը։ Տնօրինությունը հրաժարվել էր այն վճարել, և գործարանի մուտքի մոտ 49-ամյա Արմենը սրտի կաթվածից տեղում մահացել էր։
«Ժողովուրդ»-ը գրում է, որ գործարանի կառավարիչ դարձած «ՎՏԲ Հայաստան Բանկ» ընկերությունը պնդում է, թե պարտքեր չունի աշխատակիցներին։
Մինչդեռ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում մահացած Արմենի կինը՝ Սաթենիկը, ասել է, որ գործարանն իսկապես չի վճարել իր ամուսնու մի քանի ամսվա աշխատավարձը։
«Տնօրինության ասածը չի համապատասխանում իրականությանը», –նշել է մահացած աշխատակցի կինը՝տեղեկացնելով, որ ամուսնու մահից երկու ժամ հետո գործարանի տնօրինությունը շատ արագ փոխանցել է Արմենին չվճարած աշխատավարձի որոշ մասը։
«Ու հիմա էլի շատ աշխատակիցների գործարանը պարտք է՝այդ թվում և Սաթենիկին», – եզրափակում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում