Չնայած նախօրեին մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ միջադեպի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը ԼՂՀ-ում մասնավոր զրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի խոսքով, նման հանդիպում չի եղել:
«Զորավարժությունների ժամանակ են հանդիպել, մասնավոր զրույց չի եղել», – «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է Էմիլ Բուդաղյանը:
Նշենք, որ գնդապետ Արտակ Բուդաղյանը ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատարն է:
Հարցին՝ իսկ հնարավոր չէ՞ր մասնավոր զրույց կազմակերպել, հատկապես որ ավագ Բուդաղյանը մի քանի անգամ Սերժ Սարգսյանին անպատասխան մնացած նամակ է ուղղել, Էմիլ Բուդաղյանը պատասխանել է, թե նման միջոցառման ժամանակ դա հարմար չէր: