Նոյեմբերի 17-ին, ժամը19.25-ին Մոսկվայից Կազան ուղևորվող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել: Կազանի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներ և 44 ուղևորներ: Ինչպես ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հայտնել են ռուսաստանցի գործընկերները, վթարի ենթարկված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Նշենք, որ վթարի ժամանակ զոհվել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի որդին՝ Իրեկ Մինիխանովը և Թաթարստանի Անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) ղեկավար Ալեքսանդր Անտոնովը: