Վրաստանի արգործնախարար Մայա Փանջիկիձեն իր հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ավարտին հայտարարել է, որ մինչև տարեվերջ կայցելի Երևան:
«Իսկ իմ հայաստանցի գործընկերը Թբիլիսի կայցելի հունվարին»,- նշել է նա:
Փանջիկիձեն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում որևէ խնդիր չկա ու չի կարող լինել:
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք. մեր հարաբերություններում խնդիրներ չկան, կան հարցեր, որոնք մենք հաջողությամբ լուծում ենք՝ համագործակցության միջոցով, ու մեր հարաբերությունները մշտապես առաջ են շարժվում»,- հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը: