2014 թվականի պետական բյուջեով նախատեսված աճը Կառավարությունը չի կարող ապահովել. կունենան մոտ 2% աճ և ստիպված կլինեն «նկարել» 4%: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Խոսելով ԱԺ-ում քննարկվող 2014 թվականի բյուջեի մասին՝ պատգամավորն այն բնութագրել է «ողորմելի» բառով և դրա ընդունման մեղավոր է համարել ոչ միայն կառավարությանը, այլև «դրա հանցակից» ԱԺ-ին:
Երեք կարևորագույն սխալները, ըստ պատգամավորի, բյուջեում եկամուտների բացակայությունն է, որի պատճառով հարկերը միայն փոքր բիզնեսից են հավաքվելու, տեղական ինքնակառավարման մարմիններին գումար չտրամադրելը և ԱՎԾ-ի կողմից վիճակագրական պատմությունը կեղծելը:
Մանրասմաները՝ տեսանյութում