Home / Հայաստան / ԱԺ ոչ կոալիցիոն ուժերը կարող են ևս մեկ արտահերթ նիստ անցկացնելու փորձ անել

ԱԺ ոչ կոալիցիոն ուժերը կարող են ևս մեկ արտահերթ նիստ անցկացնելու փորձ անել

Չի բացառվում, որ ԱԺ ոչ կոալիցիոն չորս ուժերը կրկին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրեն` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին իրենց օրինագիծը քննարկելու համար: Հիշեցնենք, որ նախորդ նման փորձը տապալեցին ՀՀԿ-ի և ՕԵկ-ի ներկայացուցիչները՝ չներկայանալով արտահերթ նիստին:

Միաժամանակ չի բացառվում, որ այդ նախագիծը նաև շրջանառության մեջ դրվի սովորական ընթացակարգով ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու համար, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա նաև նշել է, որ իրենց քայլերը կախված կլինեն այդ օրենքի դեմ ընդվզող նախաձեռնությունների ներկայացուցիչներից. «Եթե այդ նախաձեռնության անդամները մեզ դիմեն ու ասեն, որ հարկավոր է կրկին արտահերթ հրավիրել, մենք կքննարկենք ու այդ քայլը կանենք»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում