Արդեն մեկ շաբաթ է, ինչ բուժման նպատակով Ֆրանսիայում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը։ «Հրապարակ» թերթի փոխանցմամբ՝ վերջինս արտասահմանցի բժիշկների միջամտությանն այս տարի արդեն երրորդ անգամ է դիմում։
Ըստ ընտանիքին մոտ կանգնած թերթի աղբյուրի՝ Մանվել Գրիգորյանը թոքերի հետ կապված շատ լուրջ հիվանդություն ունի, որն աստիճանաբար քայքայում է նրա օրգանիզմը։
Երեկ Ֆրանսիա է մեկնել նրա որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Նրա մեկնումը քաղաքապետարանի աշխատակիցների համար անսպասելի է եղել, նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում