ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Քրիստինե Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական` զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով: Այս մասին հայտնում է Դատախազության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մինչ այդ դատախազի խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է Սոնա Տռուզյանը, ով հոկտեմբերին ազատման դիմում է ներկայացրել: