2013 թվականի սկզբից Պետերբուրգի դատական կարգադրիչները երկրից դուրս են բերել ավելի քան 1,5 հազար ապօրինի ներգաղթյալների: Միայն ընթացիկ տարվա նոյեմբերին հարկադիր կերպով հայրենիք է ուղարկվել 139 մարդ: Այս մասին Regnum գործակալության թղթակցին հայտնել են ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության պետերբուրգյան վարչության մամուլի ծառայությունում:
Միգրացիոն ռեժիմը ամենաշատը խախտել են Ուզբեկստանի քաղաքացիները՝ 906 մարդ, Տաջիկստանի քաղաքացիները՝ 298 մարդ, և Ղրղզստանի քաղաքացիները՝ 71 մարդ: Դատարանի որոշմամբ՝ Ռուսաստանից դուրս են բերվել ներգաղթյալներ Ադրբեջանից (41), Ուկրաինայից (38), Մոլդովայինց (24), Չինաստանից (21), Վրաստանից (19), Բելառուսից (16), Թուրքմենստանից (15), Նիգերիայից (10), Հայաստանից (9), Եգիպտոսից (9), Հնդկաստանից (3), Կոնգոյից (3), Ալժիրից (2), ինչպես նաև մեկական ներգայղթյալ Կոտ դ՛Իվուարից, Լատվիայից և Պակիստանից:
Բոլոր օտարերկրացիները դատական կարգով վարչական պատասխանատվության են ենթարկվել ՌԴ վարչական օրենսգրքի 18.8 հոդվածի համաձայն (օտարերկրացի քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցաղ անձի կողմից ՌԴ մուտքի կանոնները կամ Ռուսաստանի Դաշնությունում բնակության ռեժիմի խախտելը):