Հայաստանի` Մաքսային միության անդամ դառնալը չի կարող շատ բան փոխել Հարավային Կովկասում, միայն կարող է պատճառ դառնալ Ադրբեջանի և Վրաստանի համար նույնպես արտահայտել իրենց դիրքորոշումը: Այս մասին Newcaucasus.com-ի http://newcaucasus.com/index.php?newsid=6767 հետ զրույցում ասել է Ռազմավարական հետազոտությունների և վերլուծության կենտրոնի տնօրեն Օզգյուր Թուֆեքչին:
Նրա կարծիքով՝ Հայաստանի ընտրությունը միանգամայն սպասելի էր, որովհետև երկիրը «տնտետեսական առումով մեծապես կախված է Ռուսաստանից»:
Թուֆեքչին նշել է, որ եթե այս համատքեստում Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի սպասելիքները հստակ են, ապա Ադրբեջանի դեպքում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, քանի որ Ադրբեջանը փորձում է գերտերությունների հետ ուժերի հավասարակշռություն պահպանել, ոչ թե ներքաշվել այդ ուժերի պատերազմում:
Ըստ փորձագետի՝ Հայաստանի որոշումն անդամագրվել Մաքսային միությանը լրացուցիչ ճնշում է Ադրբեջանի վրա, որը պետք է մտնել-չմտնելու որոշում կայացնի: