Epress.am-ի շաբաթվա լրատվական ամփոփումը հիմնականում նվիրված է հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում Ռուսաստանի ազդեցության աճին: Քնար Խուդոյանի և Արմեն Մելիքբեկյանի հետ զրույցում իրավապաշտպան Միքայել Դանիելյանը կարծիք է հայտնել, որ «Սովետը չի փլուզվել», և այժմ Հայաստանում այն վերականգնում է նախկինում եղած համակարգերը:
Զրուցակիցներն անդրադաձել են նաև ռուսաց լեզվի դերին, Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաներին, ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ռուսաստանցի ղեկավարներին և Շառլ Ազնավուրի կոչին:
Հաղորդման ընթացքում արծարծվում են հետևյալ թեմաները.
Ինչի մասին են պատմելու նախկին ԽՍՀՄ-ի երկրների ընդհանուր պատմության դասագրքերը
«Վախենում են ընդդիմադիր ընկալվելուց». լեզվաբանը՝ ԽՍՀՄ-ի տարիների վտանգի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի լափեք մեր փողերը». փուչիկներով բողոք կառավարության մոտ
Գազի թանկացման դեմ հազարավոր ստորագրություններ հանձնեցին դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շանթ Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան. փաստաբանը բողոքարկելու է որոշումը
«Էրեբունի»-ն ռուսական կողմին տրամադրվել է ժամանակավոր օգտագործման համար. ՊՆ
Կենսաթոշակային միջոցները կառավարողների հետևում ՀՀ իշխանություններն են. Բագրատյան
Էմին Միլի․ Կոտրել հայ-ադրբեջանական երկխոսության մենաշնորհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շառլ Ազնավուրը կոչ է արել օգնել Վարդան Պետրոսյանին