Մոսկվայի Լյուբլինո թաղամասի «Մոսկվա» առևտրի կենտրոնում անցկացված ստուգայցի արդյունքում շուրջ 700 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Մոսկվայի ՆԳՆ վարչության մամլո ծառայությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկուշաբթի առավոտյան «Մոսկվա» առևտրի կենտրոնում ոստիկանական «ռեյդ» է սկսվել՝ «Զասլոն-2» գործողության շրջանակներում: Ոստիկանության աշխատակիցները առևտրի կենտրոնի տարածքում բացահայտել են անօրինական միգրացիայի, ապօրինի զենքի, թմրանյութերի պահման ու այլ խախտումների դեպքեր:
Նշենք, որ անցյալ շաբաթ ոստիկանությունը «Մոսկվա» առևտրի կենտրոնում նման ստուգայց արդեն անկացրել էր: Նոյեմբերի 20-ին ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ ներգաղթյալներ, բերման էր ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: