ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած Ազգային անվտանգության խորհուրդը հոկտեմբերին պետական բյուջեի միջոցներով կրակմարիչներ է գնել։ «Ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ է համարում ոչ թե ծախսված գումարի չափը՝ 121 հազար դրամ, այլ՝ թե ումից են ձեռք բերվել կրակմարիչները։
Թերթը պարզել է, որ դրանք գնվել են «Մարուս Դոխոլյան» անհատ ձեռնարկատիրոջից։ Արթուր Բաղդասարյանի կուսակից Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան, որն ՕԵԿ ցուցակով հավակնում է դառնալ ԱԺ պատգամավոր, Լևոն Դոխոլյանն է։
«Համաձայնեք, որ Մարուս և Լևոն Դոխոլյանների ազգանունների նույնությունն ամենևին էլ չի կարող պատահական համընկնում լինել», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում