Մեկ օրից Վիլնյուսում տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որին Հայաստանի մասնակցության մակարդակը և ԵՄ-ի հետ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը դեռևս պարզ չեն, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Դիվանագիտական անանուն աղբյուրը «ՀԺ»-ին հայտնել է, որ փաստաթղթի նախագիծը, որ Հայաստանը ներկայացրել է ԵՄ-ին և ցանկություն հայտնել վիլնյուսյան գագաթաժողովին ստորագրել, չի արժանանում ԵՄ անդամ որոշ երկրների հավանությանը։
Փաստաթղթում առկա որոշ ձևակերպումների շուրջ բանակցությունները մինչ օրս շարունակվում են, և դրանց արդյունքներից է կախված՝ Սերժ Սարգսյանը կմեկնի՞ Վիլնյուս, թե ոչ։ Ըստ թերթի դիվանագիտական աղբյուրի՝ հայկական կողմը հակված չէ զիջումների գնալ և փոխել խնդրո առարկա ձևակերպումները։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում