Վրաստանի տարածքում, հայ վրացական սահմանի մոտ՝ Բագրատաշենի հսկիչ-անցակետին հարակից տարածքում, նոյեմբերի 25-ի գիշերը կրակոցներ են հնչել: News.am-ի աղբյուրների փոխանցմամբ` հրաձգությունը եղել է Վրաստանի քաղաքացի քրեական հեղինակությունների միջև: Միջադեպի հետևանքով կա երկու զոհ: Զոհերի, նաև իրար վրա կրակած անձանց ինքնությունն ու էթնիկ պատկանելությունն առայժմ չի հաղորդվում: