Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 6 մարդու, ովքեր մեղադրվում են երկուշաբթի երեկոյան «Սադախլո» սահմանային անցակետում երկու մարդ սպանելու ու մի մարդ վիրավորելու մեջ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Այս անձինք նոյեմբերի 25-ին, ժամը 19:00-ին «Սադախլո» սահմանային անցակետում Մակարով տեսակի հրազենով վիրավորել են երեք մարդու՝ Մերաբ Քալանդաձեին, Դիլար Մուկբանիանիին և Գեորգի Պիրանիշվիլիին, այնուհետև փորձել փախուստի դիմել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ ոստիկանները մի քանի րոպե անց բերման են ենթարկել բոլոր վեց մեղարյալներին ու առգրավել նրանց մոտ հայտնաբերված զենքը:
Ինչ վերաբերում է վիրավորներին, կենդանի է մնացել նրանցից միայն մեկը՝ Դիլար Մուկբանիանին: Քալանդաձեն ու Պիրանիշվիլին մահացել են նախքան հիվանդանոց տեղափոխվելը, հայտնում է Newsgeorgia-ն:
Հետաքննություն է տարվում Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով՝ կանխամտածված սպանություն: