Թուրքիան ծրագրում է 2014 թվականին ականազերծել Հայաստանի ու Իրանի հետ սահմանային մի շարք տարածքներ: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական Türkiye թերթին:
Տեղեկատվության համաձայն՝ ականազերծման աշխատանքներ սկսելու պատճառը հայ-թուրքական սահմանը բացելու դիվանագիտական նախապատրաստումն է:
Եվրամիության աջակցությունն ակնկալող Թուրքիան ծրագրում է 2014 թվականի ընթացքում ականազերծել 11.6 միլիոն քառ. մետր ականապատ տարածքից 4 միլիոն քառ. մետրը:
Ծրագրի իրագործման համար պահանջվում է 52,4 միլիոն եվրո. գումարի 75%-ը կտրամադրվի ԵՄ-ի կողմից, իսկ 25%-ը՝ Թուրքիայի Պաշտպանության նախարարության բյուջեից: