Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցով խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերն Ազգային ժողովի արտահերթ նիստ երկրորդ անգամ չեն հրավիրելու, քանի որ նրանք հարցի քննարկման այլ տարբերակ են ընտրել։ Հիշեցնենք, որ նախորդ նիստը տապալել էր ԱԺ մեծամասնությունը։
Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկությունների, հաշվի առնելով, որ իշխող մեծամասնությունն այս անգամ էլ նույն հաջողությամբ կտապալի խնդրահարույց օրենքի քննարկումը և չի ներկայանա արտահերթ նիստին, ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները մտադիր են հարցը հերթական քառօրյա մտցնել՝ օգտվելով Աժ կանոնակարգ օրենքի 52 հոդվածի 6-րդ կետով ընձեռնված հնարավորությունից։
«Ըստ այդմ, պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Աժ որոշման նախագիծը (հավանաբար նախագիծը կլինի կենսաթոշակային նոր համակարգի մասին օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին) առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում