Նոյեմբերի 28-ին կաշառք ստանալու պահին բռնվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը, որը ոստիկանությունում համակարգում էր 2006 թվականից: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ քրեական գործ է հարուցվել, իսկ Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է:
Ոստիկանության հաղորդագրության մեջ չի նշված, թե ումից և ինչու էր կաշառք վերցնում Պետրոսյանը։