Այսօր առավոտյան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ, Վարդանանց փողոցից ոստիկանները Կենտրոնի բաժին բերման են ենթարկել 4 քաղաքացիական ակտիվիստների՝ Զառա Հովհաննիսյանին, Բաբկեն Տեր-Գրիգորյանին, Օլյա Ազատյանին և Արթուր Պետրոսյանին։ Բերման ենթարկվելու պահին նրանք պաստառ էին փակցնում, որի վրա գրված էր՝ «Սերժի պապան ա եկել»։
Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ակտիվիստները նշել են, որ ոստիկանները պատճառաբանել են, թե իրենց բերման են ենթարկել «ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար»։ Այլ մանրամասներ ճշտել չի հաջողվել․ ակտիվիստներն ասել են, որ քննիչն արգելում է հեռախոսով խոսել։