Ադրբեջանա-իրանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել սահմանապահների ու սահմանախախտների միջև․ մեկ զինծառայող մահացել է, երկուսը վիրավորվել են։
Ինչպես APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունից, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, ժամը 19։30-ին՝ Լյանքյարանի սահմանային ծառայության ջոկատի տարածքում։ Փոխհրաձգությունը տեղի է ունեցել, երբ սահմանապահները փորձել են բերման ենթարկել սահմանախախտներին։
Միջադեպի հետևանքով մահացել է 37-ամյա մայոր Մահսուդ Նագիևը, վիրավորվել են 50-ամյա փոխգնդապետ Ազեր Շաֆիևն ու 29-ամյա Վյուգար Վախաբովը։ Վիրավորներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել․ նրանց վիճակը բավարար է։
Դեպքի մանրամասները չեն հաղորդվում․ պատճառները հետաքննվում են Պետական սահմանապահ ծառայության ու Ադրբեջանի զինվորական դատախազության կողմից։