Ռուսաստանը մտադիր է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ։
«Ինչ վերաբերում է Անրդկովկասին, ապա Ռուսաստանը երբեք չէր պատրաստվում հեռանալ այստեղից»,- նշել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու է՝ «հենվելով այն դրականի վրա, որ մեզ հասել է մեր նախնիներից, հենվելով տարածաշրջանի բոլոր երկրների հետ ունեցած լավ հարաբերությունների վրա, այդ թվում՝ Հայաստանի»։