Այսօր «Ռոսնեֆտ» ընկերության և ՀՀ կառավարության միջև պետք է կայանան վերջնական բանակցությունները, որոնց արդյունքով էլ կորոշվի «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը, գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Թերթը նշում է, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինը։ Այսօր «Ռոսնեֆտ»-ի պատվիրակությունը կայցելի նաև գործարան։
Բանակցությունների ընթացքոեւմ բարձրացվելիք խնդիրն այն է, որ ռուսական կողմը ցանկանում է ձեռք բերել «Նաիրիտը»՝ առանց կուտակված շուրջ 400 մլն դոլար պարտքի, իսկ ՀՀ կառավարությունը փորձում էր համառել և ազատվել այդ պարտքը ստանձնելու բեռից։
Ամեն դեպքում, թերթի աղբյուրների փոխանցմամբ, ռուսները պնդելու են, որ գործարանն իրենց հանձնվի 0-ական պարտքով։
Երեկ ՀՀ նախագահի նստավայրում հայ-ռուսական պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներով ստորագրվել է նաև այս տարի՝ կրկին Սեչինի այցի արդյունքում, ստեդծված «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆթ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիր։
«168 ժամ»-ը գրում է, որ, ըստ որոշ լուրերի, այդ համատեղ ձեռնարկությունն անմիջական առնչություն է ունենալու «Նաիրիտի» հետ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում