Ռուսական բարձրաստիճան պատվիրակության ներկայությունը Գյումրիում երեկ փորձել Էր հարգել-պատվել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի հավաստի աղբյուրների համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը՝ դեկտեմբերի 2-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքից դուրս գալիս Ղուկասյանը փորձել Է մոտենալ մի քանի ռուսաստանցի պաշտոնյաների, սակայն արժանացել Է վերջիններիս թիկնապահների դիմադրությանն ու հետ մղվել:
Քանի որ Ղուկասյանը Շիրակի մարզպետարանի կամ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմերի խմբերի հետ չի եղել, նրան դիտարկել են որպես ռուսաստանցի պաշտոնյաների անվտանգությանը սպառնացող տարր: Թերթը գրում է, որ նախկին քաղաքապետը ստիպված Է եղել ռուսերեն ինչ-որ արտահայտություններ փնթփնթալով հեռանալ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում