ՀՀ գլխավոր դատախազությունից «սեփական դիմումների համաձայն» հեռացված դատախազների մեծ մասը նոր միասնական քննչական մարմնի «հաստիքացուցակն» առած, պաշտոններ է ընտրում, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, թե այդ մարդիկ վստահ են, որ բոլորն աշխատանքի են անցնելու նախկին շեֆի՝ Աղվան Հովսեփյանի հիմնարկում:
«Նրանք այս օրերին հանդիպելով ՊՆ և ոստիկանության քննչականների աշխատակիցներին՝ թփթփացնում են սրանց ուսերին, թե շուտով միասին կաշխատենք», – գրում է «Հրապարակ»-ը:
Նշենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 24-ին նշանակվել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում