Արտակ Կարապետյանը, ով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Գյումրու շտապօգնության կայանի բժիշկին ծեծելով մահվան հասցնելու համար, դեռ հացադուլի մեջ է, գրում է «Հայկական ժամանակը»՝ հղում կատարելով Կարապետյանի պաշտպանին։
30-ամյա երիտասարդն արդեն 25 օր է՝ հացադուլ է անում։ Նա նաև ջրադուլի մեջ էր, որը սակայն, Շիրակի մարզի դատախազի հորդորի արդյունքում մի քանի օր առաջ դադարեցրել է։
Կարապետյանը հայտարարել էր, որ չի դադարեցնի հացադուլը, մինչև ՀՀ գլխավոր դատախազությունից չստանա իր դիմումի պատասխանը։ Դիմումում խնդրում է վերանայել իր գործը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում