Արարատի մարզի Այնթապ համայնքում դեկտեմբերի 8-ին կայացած գյուղապետի ընտրությունները բավական թեժ են անցել, «Սովորույթի ուժով» հոդվածում գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Թերթի փոխանցմամբ՝ գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանը գյուղ է բերել տասնյակ ոստիկանների։
Նրա դեմ պայքարող նախկին համայնքապետ Լևոն Թարվերդյանը, սակայն, գրեթե չի երևացել գյուղում, իսկ նրա կողմնակիցները բավական համեստ աշխատանք են տարել։
«Սակայն, չգիտես ինչու, ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանի կողմնակիցներն ընտրությունների ավարտից 10 րոպե անց ամբողջությամբ հոսանքազրկել են գյուղը և գրեթե 30 րոպե մթության մեջ իրենց «գործն» արել։ Արդյունքում՝ նկատելի առավելությամբ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ականը՝ հավաքելով 3021 ձայն, իսկ Թարվերդյանն ստացել է ընդամենը 487 քվե»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում