Օրերս Տավուշի երիտասարդները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ Բերդի տարածաշրջանի ճանապահների հարցով, որոնք ռմբակոծման հետևանքով անմխիթար վիճակում են, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ որոշ ժամանակ առաջ Բերդ տանող ճանապարհի հարցը տարածաշրջանի 17 գյուղապետերի հետ քննարկել է Տավուշի մարզ այցելած Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ Զրույցի ընթացքում նշվել է, որ ճանապարհը վերանորոգելու համար 10 միլիոն դոլար է անհրաժեշտ, ինչը մեծ գումար է կառավարության համար։
«Արմեն Գևորգյանն առաջարկել է կոսմետիկ լուծումներ գտնել՝ քիչ-միչ անցանելի դարձնելով ճանապարհները, ինչն առաջացրել է գյուղացիների վրդովմունքը։ Մասնակիցներից մեկն ասաց. «Բոլորով բոյկոտինք Արմեն Գևորգյանին, ջղայնացանք-դուրս եկանք»», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում