Home / Հայաստան / Քաղաքապետարանը հերթական անգամ «ցրում է», պնդում է «Բարև Երևանը»

Քաղաքապետարանը հերթական անգամ «ցրում է», պնդում է «Բարև Երևանը»

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նոյեմբերի 27-ին նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել Կոմիտաս 5/ա հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի վերգետնյա մասի շինթույլտվության և դրա հետ կապված փաստաթղթեր:

Ինչպես նշված է խմբակցության «Քաղաքապետարանը հերթական անգամ «ցրում է»» վերնագրված հայտարարության մեջ, քաղաքապետի ստորագրությամբ դեկտեմբերի 6-ին ուղարկված պատասխան նամակում ներկայացվել են պահանջվածի հետ կապ չունեցող բոլորովին այլ փաստաթղթեր:

«Այնպիսի տպավորություն է, որ հույսը դրել են այն բանի վրա, որ տրված փաստաթղթերը չեն կարդացվելու ու քաղաքապետարանն իր գործը համարելու է կատարած: Տիկին Բախշյանը ստիպված կրկին նամակ է հղել քաղաքապետին՝ պնդելով տրամադրել իր մատնանշած փաստաթղթերը», – նշում է «Բարև Երևան»-ը՝ ներկայացնելով Տարոն Մարգարյանի պատասխանը:

namak1