Home / Տեսանյութեր / Մանվել Բադեյանը ներողություն կխնդրի եզդիներից, խոստացել է ԱԺ փոխխոսնակը

Մանվել Բադեյանը ներողություն կխնդրի եզդիներից, խոստացել է ԱԺ փոխխոսնակը

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է եզդիների համայնքի ներկայացուցիչների հետ ու քննարկել ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի հետ կապված միջադեպը։ Հիշեցնենք, որ երեկ «Սինջար» եզդիների ազգային միավորման ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի մոտ՝ զուգարանի թուղթ ու ավանակով նկար հանձնելով Մանվել Բադեյանին, ով եզդիներին անմակարդակ էր անվանել։

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել է «Սինջար»-ի ներկայացուցիչ Բորիս Թամոյանը (լուսանկարում), Էդուարդ Շարմազանովը խոստացել է, որ Մանվել Բադեյանը հրապարակավ ներողություն կխնդրի եզդիներից իր խոսքերի համար։ Թամոյանի խոսքով՝ իրենք կսպասեն Բադեյանի հետագա գործողություններին և ըստ այդմ կորոշեն իրենց անելիքը։