Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը երեկ Աժ նիստի ժամանակ խիստ տոնով (նրա խոսափողն անջատված է եղել) ՀՀԿ-ականներին սպառնացել է, թե՝ «հեսա ձեր բյուջեին «դեմ» եմ քվեարկելու»։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթի թղթակիցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրել է, թե ինչու էր զայրացել գեներալը։ Սահակյանը պատասխանել է, թե միայն գեներալը չէր վրդովված, շատ պատգամավորներ էին վրդովված, քանի որ իրենց առաջարկները չեն ընդունվել։ Հարցին՝ ինչ պատիժ է հասնելու գեներալին, եթե «դեմ» քվեարկի բյուջեին, Սահակյանը պատասխանել է. «ՀՀԿ-ն չի պատժում, ՀՀԿ-ն իր դրսևորումներն ունի»։
Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ գեներալի ծառայությունները հայրենիքին այնքան մեծ են, որ իրավունք ունի անել ինչ ուզում է։
Լուսանկարը` hetq.am