Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործում մեծ ակտիվություն է դրսևորում ՀՀ ոստիկանությունը, որը արդեն չի տարբերվում սովետական միլիցիայից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Հերիք չէ Պուտինի գալու օրը ամբողջ Երևանով մեկ ոստիկանությունը ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով զանգվածային ձերբակալություններ իրականացրեց ու ակտիվիստներին ժամերով պահեց ոստիկանական բաժանմունքներում, հիմա էլ սովետական թաղային մենթերի «լավագույն» ավանդույթներով ոստիկանները այցելում են ակտիվիստների տներն ու ինչ-որ դանակահարությունների կամ գողությունների շուրջ մանրամասներ ճշտելու պատրվակով տեղեկատվություն հավաքում նրանց մասին։ ՀՀ ոստիկանությունը իրեն արդեն լրիվ համարում է սովետական միլիցիայի հայկական ստորաբաժանում, ինչը, անկասկած, Վովա Գասպարյանի մանկության երազանքն է եղել», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում