ՀՀԿ փոխնախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, թե երբ է ՀՀԿ-ն պատրաստվում հեռանալ իշխանությունից։
«Երբ լուծվի Արցախի խնդիրը, երբ Հայաստանը զարգացման հունի մեջ մտնի ու սկսի զարգանալ, այդ ժամանակ էլ ՀՀԿ-ն կհեռանա իշխանությունից», – բացատրել է Սահակյանը։ Թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե երբ կգա այդ օրը։ Ըստ Գալուստ Աահակյանի՝ «մի 50 տարի էլ սպասեք…»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում