ԱՄՆ-ում «Հայկական ուժ» (Armenian power) հանցավոր խմբավորման անդամներից մեկը՝ Կարո Երկանյանը, դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Եվս 5 տարի նա պետք է գտնվի իրավապահների հսկողության տակ։
Երկուշաբթի համապատասխան որոշում է կայացրել Կալիֆորնիայի Դաշնային դատարանը։ Երկանյանին ավելի քան 100 տարվա ազատազրկում էր սպառնում, սակայն դատարանը բավարարել է պաշտպանական կողմի դիմումն ու որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ ութ տարի ժամկետով:
Դիմումի համաձայն՝ փաստաբանները դատարանին խնդրել են նաև ընդունել կողմերի՝ մեղադրանքը ճանաչելու մասին, այսպես կոչված․ պարտադրող համաձայնությունը։
Ավելի վաղ «Հայկական ուժ»-ի 59 անդամներ ընդունել էին իրենց դեմ առաջադրված մեղադրանքները։ Նրանք մեղադրվում են կողոպուտների, սպանությունների, առևանգումների, դրամաշորթության, մեքենայությունների, մաքսանենգության ու զենքի ապօրինի շրջանառության մեջ: