Home / Հայաստան / ԵՄ-ը դադարեցնում է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքները

ԵՄ-ը դադարեցնում է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքները

Եվրամիությունը հետաձգել է Ուկրաինայի իշխանությունների հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքները։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

«Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ Ուկրաինայի նախագահի ու կառավարության խոսքերն ու արարքները չեն համընկնում։ Նրանց փաստարկներն իրականում ոչ մի հիմնավորումներ չունեն»,- գրել է նա։

Ֆյուլեի խոսքերը TSN հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է եվրահանձնակատարի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ նշելով․ «Ես կարծում եմ, որ հանձնակատար Ֆյուլեի Twitter-ում հրապարակված հայտարարությունները բավական հստակ են։ Դա արձագանք է [Ուկրաինայի] նախագահի ու կառավարության գործողություններին, քանի որ նրանց խոսքերն ու արարքներն իրարամերժ են։ Համաձայնագրի վերաբերյալ նրանց ներկայացրած փատարկներն իրականությանը չեն համապատասխանում»։

«Բրյուսելում բանակցությունների ժամանակ պարոն Արբուզովը նշել էր, որ Ուկրաինան հավատարիմ է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու աշխատանքին։ Դրան, սակայն, ոչ մի դրական պատասխան չհետևեց, ու աշխատանքները դադարեցվեցին։ Մենք ուկրաինացի գործընկերների հետ դադարեցնում ենք Ասոցացման համաձայնագրի ստորագրման ու ուժի մեջ մտնելու վերաբերյալ աշխատանքները, քանի դեռ նրանց կողմից հստակ նվիրվածություն չենք տեսել»,- ասել է Ստանոն։