Դեկտեմբերի 16-ին` ժամը 09:10-ի դրությամբ, Հայաստանում բաց են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:
Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Եղվարդի, Կոտայքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Թթու ջուր – Նավուր ավտոճանապարհը:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս ժամը 17:00-ից մինչև 7:00-ն առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր – Նավուր ճանապարհից: