Home / Հայաստան / Հայաստանում գալիք օրերին առանց տեղումների և ցուրտ է լինելու

Հայաստանում գալիք օրերին առանց տեղումների և ցուրտ է լինելու

Դեկտեմբերի 15-19-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին` մառախուղ, ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի մարզերում, Վայոց Ձորի, Սյունիքի և Արագածոտնի լեռնային շրջաններում գիշերը գրանցվելու է -10-ից մինչև -16, ցերեկը -4-ից -9-ը։ Այլ հատվածներում 5-7 աստիճան ավելի տաք է լինելու։

Երևանում դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին՝ մառախուղ: Ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կկազմի -1-ից -3, գիշերը կիջնի մինչև -8։